Այս գիշեր Բարսելոնան բարեհաջող վայրէջք է կատարել Լոնդոնում: Ֆուտբոլիստների և մարզչական շտաբի հետ միասին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք է ժամանել նաև ակումբի նախագահ Սանդրո Ռոսելը: Վայրէջքից հետո թիմը հանգրվանել է The Hotel Grooveհյուրանոցում, ինչից հետո կտեղափոխվի Արսենալի մարզաբազա, որտեղ կշարունակի նախապատրաստվել Չեմպիոնների Լիգայի եզրափակչին: Արսենալի մարզաբազայում իր մարզումները Բարսան կանցկացնի չորեքշաբթի և հինգշաբթի օրերը, իսկ ուրբաթ օրը ավելին քան ակումբի ֆուտբոլիստները կկարողանանփորձարկել Ուեմբլիի խոտածածկը` անցկացնելով այնտեղ իրենց մարզումը: Սպասովում է, որ ֆուտբոլիստների հարազատները կժամանեն Լոնդոն հինգշաբթի օրը Turkish Airlines-ի հատուկ ինքնաթիռով: Այդ ինքնաթիռով էլ թիմը կվերադառնա տուն եզրափակիչ խաղից հետո: