«Բարսելոնայի» էքս ֆուտբոլիստ Միգել Բերնարդո Բյանկետտին` ավելի հայտնի Միգելի անունով, իր հիացմունքն է արտահայտել արգենտինացի գերաստղի խաղի մասին: Հղում անելով Marca-ին, նա համեմատություն է արել և ասել ,- «Ռեալ Մադրիդը» հիասքանչ նկարիչ է, սակայն երբ նկարիչը իր ստեղծագործություններին չի հետևում, նրանք որակազրկվում են: Նկարիչը պետք է հետևի կոլորիտային, գույներին և այլն, նա չի կարող բավարարվել միայն գրաֆիկայով: Իսկ Մեսսին հիշեցնում է ինձ Պիկկասոյի ստեղծագործությունները,- եզրափակել է իր համեմատությունը «Բարսայի» էքս ֆուտբոլիստը:
|