Անդրե Սանթոսի տեղափոխության ասեկոսների հետ մեկտեղ Թուրքական մամուլում հայտնվել է այն նորությունը, որ «Բարսան» աչք է դրել «Ֆեներբախչեյի» ևս մեկ պաշտպանի վրա: Թուրքական «Fanatik»-ի հավաստմամբ, Գյոքհան Գյոնուլը կարող է տեղափոխվել Կատալոնական թիմ: Նաև նշել են, որ վերջինիս նկատմամբ հետաքրքրություն են տածել գերմանական «Բավարիան» և իտալիայի չեմպիոն «Միլանը»: Հայտնի է դարձել նաև այն փաստը, որ «Բարսելոնայի» սկաուտ Լուիս Գոնսալեսը ներկա է գտնվել թուրքական թիմի վերջին հանդիպմանը «Բելդեսփորի» հետ, հետևելով Անդրե Սանթոսին և չի բացառվում, որ նրա աչքի տակ է առնվել նաև թուրքը: