Sport.es-ի տեղեկացմամբ, "Մանչեսթեր Սիթին" ցանկանում է գնել Չավի Հերնանդեսին: Անգլիայում այս տրանսֆերը համարում են հնարավոր, որովհետև Կատալոնյան թիմը ցանկանում է գնել Ֆաբրեգասին, որը փոխարինող էր գալու 31 ամյա Չավիին, Չնայած վերջինս հայտարարել էր, որ իր կարիերան ավարտելու է միմիայն "Բարսելոնայում": Սակայն "քաղաքացիների" մտածելակերպը այն է, որ Չավին "Բարսայում" շահել է ամեն ինչ, և գումար վաստակելու հարմար առիթ կլինի նրա համար: Եթե նրանք կարողանան Չավիին համոզել, ապա Իսպանացին "Սիթիում" կստանա շաբաթական 150.000 եվրո:
|