Բարսելոնան և Մանչեսթեր Յունայթեդը մայիսի 28 -ին կխաղան Չ-Լ - ի եզրափակչում` ՈՒեմբլի մարզադաշտում :Դա կլինի այդ երկու թիմերի 11-րդ հանդիպումը եվրոպական մրցասպարեզներում : Մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում դուրս թողելով Մադրիդի Ռեալին և Շալկե 04-ին` Խոսեպ Գվարդիոլան և Ալեքս Ֆերգյուսոնը կրկին կհանդիպեն Չ-Լ-ի եզրափակչում, բայց այս անգամ արդեն շքեղ Ուեմբլի մարզադաշտում:Հիշեցնենք,որ առաջին անգամ Բարսան հաղթել է Չ-Լ ի գավաթը 1992 թ -ին , իսկ Մանչեսթերը ավելի վաղ ` 1968 թ -ին :
Ռոմի Եզրափակիչը
Վերջին անգամ Բարսելոնան և Մ. Յունայթեդը հանդիպել են 2009 թ -ին ` Չ-Լ-ի եզրափակչում , Ռոմի Օլիմպիկո մարզադաշտում:Այն ժամանակ Բարսան հաղթեց 2-0 հաշվով շնորհիվ Էտոյի և Մեսսիի խփած գոլերի:
Առաջին եզրափակիչը
Առաջին անգամ այս երկու ակումբները Չ-Լ-ի եզրափակչում հանդիպել են 1990/91 թթ.` Ռոտերդամում:Այդ խաղում Մանչեսթերը հաղթեց Բարսելոնային 2-1 հաշվով : Հաջորդ եզրափակիչը արդեն 2009 թ-ին էր:
Հիմա մենք սպասում ենք հերթական եզրափակչին այս երկու ակումբների մասնակցությամբ :
fcbarcelona.com
|