Այսօր ՈՒԵՖԱ ն որոշում ընդունեց պատժել Բարսելոնայի դարպասապահ Պինտույին և Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Բարսելոնայի դարպասապահ Խոսե Մանուել Պինտուն որակազրկվել է 3 խաղով, որոնցից մեկը նա արդեն բաց է թողել`դա Ռեալի դեմ պատասխան հանդիպումն էր Կամպ Նոու մարզադաշտում, որն ավարտվել էր 1-1 հաշվով:Նա, ցավոք սրտի, բաց կթողնի Չ-Լ ի եզրափակիչ Բարսելոնա - Մանչեսթեր Յունայթեդ կարևորագույն հանդիպումը: Ժոզե Մոուրինյոն խաղի ժամանակ մրցավարի հասցեին հնչեցրած հայտարարությունների և հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ անընդունելի դիտողությունների համար պարտավոր է վճարել 50000 եվրո տուգանք և կորակազրկվի 5 խաղով: Երկու թիմերն էլ պատրաստվում են բողոքարկել, որպեսզի ՈՒԵՖԱ ն վերազննվի այդ որոշումները: sport.es
|