Բարսելոնայի պաշտպան Էրիկ Աբիդալը խոստովանել է, որ կիսաեզրափակչի ավարտից հետո նրա մուտքը խաղադաշտ շատ հուզիչ է եղել, ինչպես նաև հայտարարել է, որ կփորձի լավ մարզավիճակ ձեռք բերել մայիսի 28-ին Ուեմբլիում կայանալիք եզրափակիչ մրցավեճին մասնակցելու համար:
"Էմոցիաներս բուռն էին: Ես անհամբերությամբ սպասում էի այս պահին, սակայն չէի մտածում, որ այն այսքան հուզիչ կլինի: Մեր երկրպագուները լավագույնն են աշխարհում”:
Հուսով եմ, կկարողանամ մասնակցել եզրափակչին: Առջևում դեռ շատ մարզումներ կան և Լա Լիգայի հանդիպումները: Տեսնենք”, - Աբիդալի խոսքերն է մեջբերում AS-ը:
Աբիդալն առաջին անգամ էր խաղադաշտ դուրս եկել լյարդի վիրահատությունից հետո: Կամպ Նոուն ֆրանսիացի պաշտպանին ողջունել է ծափահարություններով:
armsport.am