«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի խոսքերով, նա ուրախ չէր, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետևում էր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպմանը հյուրանոցից։
«Ես կցանկանայի, որպեսզի մյուս մարզիչն էլ այստեղ լիներ։ Սակայն ես ինքս էլ եմ որակազրկումներ ստացել և բաց թողել իմ թիմի հանդիպումները», - Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում soccer.ru-ն։
«Այսօր մենք դուրս եկանք եզրափակիչ: Դա հիանալի նվաճում է ծանր մրցաշրջանից հետո։ Այս հաղթանակն էլ ավելի արժեքավոր է դառնում նրանով, որ մենք կարողացանք դուրս մղել պայքարից «Ռեալին»։ Այժմ մենք պետք է մտածենք առաջնության մասին, որում պետք է հաղթանակ տոնենք։ Եվ միայն դրանից հետո կզբաղվենք Չեմպիոնների լիգայի եզրափակչով», - հավելել է Գվարդիոլան։
armsport.am