Արսենալի ավագ Սեսկ Ֆաբրեգասը իր Twitter-ի էջում հաջողություն է մաղթել Պիկեին`այսօր կայանալիք Էլ Կլասիկոյում, մասնավորապես նա գրել է. «Հաջողություն քեզ,եղբայր»: Ֆաբրեգասը միշտ Բարսելոնայի ֆուտբոլիստներին միայն լավն է ցանկանում և միշտ ասում է այդ մասին: Իր էջում նա նաև գրել է.«Ես միշտ ամենալավն եմ ցանկանում իմ ընկերների համար»: Սեսկը նաև գովել է Մեսսիին,ասելով, որ համարում է Մեսսիին լավագույն ֆուտբոլիստը, իսկ վերջում գրել է.«Իսկ ով չի համարում»:
Բարսելոնայի երկրպագուների մեծամասնությունը շատ են ցանկանում տեսնել Ֆաբրեգասին Բարսելոնայում,իսկ Ֆաբրեգասը մեկ անգամ չէ,որ ասել է իր Բարսելոնա վերադառնալու ցանկության մասին:
|