| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
13:10 Գվարդիոլա.«Մեզ անչափ բարդ կիսաեզրափակիչ է սպասվում» |
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպման նախօրեին
«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ իրենք պետք է
պատրաստ լինեն ամեն ինչի:
«Ես չգիտեմ` ինչ սպասել«Ռեալ»-ից: Այն
չափազանց ուժեղ թիմ է և այնքան բարձրակարգ ֆուտբոլիստներ ունի, որ
յուրաքանչյուր խաղում կարող է տարբեր տակտիկա կիրառել: Մեզ անչափ բարդ
կիսաեզրափակիչ է սպասվում: Վստահ եմ, որ լարված հանդիպում է լինելու, բայց
երկրպագուները մեզ կօգնեն: Ցանկանում եմ նախապես շնորհակալություն հայտնել
նրանց, ինչպես նաև իմ սաներին, որոնց շնորհիվ նման հանդիպումների
մասնակցելու հնարավորություն ունեմ: Ես անհամբերությամբ եմ սպասում
հանդիպման մեկնարկին, որն ամբողջ աշխարհը կտեսնի, և հուսով եմ, որ մենք
կանցնենք եզրափակիչ փուլ:
Մենք ամեն ինչի պետք է պատրաստ լինենք:
«Ռեալ»-ը նույն հաջողությամբ կարող է և՛ պաշտպանվել, և՛ հարձակվել:
Մադրիդցիները ջանք չեն խնայելու եզրափակիչ դուրս գալու համար. այս խաղը
կարևորագույններից է նրանց համար»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում
Marca-ն:
1in.am
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 683 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|