Բավարիան հայտարարել է, որ այս հուլիսին կանցկացվի Audi Cup 2011 մրցաշարը, որին, բացի մյունխենյան գրանդից, կմասնակցեն նաև Բարսելոնան, Միլանն ու բրազիլական Պորտու-Ալեգրին: Այդ թիմերի մասնակցությամբ հանդիպումները կկայանան հուլիսի 26-ին և 27-ին՝ «Ալյանս Արենա»-ում: Հիշեցնենք, որ այդ մրցաշարն առաջին անգամ անցկացվել է 2009 թ., երբ լրացավ Audi ավտոընկերության 100-ամյակը: Այն ժամանակ, Բավարիան, եզրափակիչում, հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում՝ 7-6 հաշվով հաղթանակ տոնեց Մանչեսթեր Յունայթեդի նկատմամբ: Gol-bet.com
|