«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Ռեալի» հետ պատասխան հանդիպման նախօրեին AS պարբերականի հետ հարցազրույցում նշել է, որ իրեն դուր չի եկել երկու ակումբների երկրապագուների պահելաձևը։
- Դուք գո՞հ եք առաջին հանդիպման արդյունքից։
- Ես ինձ մի քիչ լավ չեմ զգում, որ մենք միանգամից կարողացանք ունենալ երկու գնդակի առավելություն, քանի որ «Ռեալի» ֆուտբոլիստները արժանի պայքար մղեցին և լավ էին խաղում։ Դա պատիվ է խաղալ այդպիսի հակառակորդի դեմ։
- Ինչպե՞ս են ձեր հարաբերությունները մադրիդյան ակումբի հետ տեղի ունեցածից հետո։
- Ես կուզենայի օգտվել հնարավորությունից և խնդրել մեր ակումբի բոլոր երկրպագուներին աջակցել «Բարսելոնային» , այլ ոչ թե բարկացնել մեր հակառակորդներին։ Ասում եմ այս ամենը, քանի որ ինձ դուր չեկավ մթնոլորտը, որը տիրում էր վերջին հանդիպման ժամանակ։
- Դուք պատրաստվու՞մ եք խոսել այդ խնդրի մասին պաշտոնական մակարդակի վրա։
- Առայժմ ես չեմ պլանավորել։ Սակայն, մի բան է շփվել «Ռեալի» ներկայացուցիչների հետ, մեկ այլ՝ համոզել մարդկանց, որոնք կգան մարզադաշտ, որ պետք է իրենց արժանավույն պահեն։
- Դուք արդեն հնարավորություն ունեցե՞լ եք շփվել Ֆլորենտինո Պերեսի հետ։
- Ոչ, առայժմ այդպիսի հնրավարություն չի եղել։ Չեմ շփվել նաև մադրիդյան ակումբի մեկ այլ ներկայացուցիչների հետ։
- Դուք արդեն գիտե՞ք, թե տրիբունայի որ հատվածից կհետևի հանդիպմանը Մոուրինյոն։
- Այն հատվածից, որը նրան կտրամադրի ՈՒԵՖԱ-ն։
armsport.am