Իսպանական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան արդեն սկսել է մարզվել թիմի հետ, հայտնում է terrikon.com-ը՝ հղում կատարելով Marca-ին։ Նա ցանկանում է խաղալ Չեմպիոնների լիգայի` Ռեալի հետ կայանալիք կիսաեզրափակիչ պատասխան հանդիպմանը, որը տեղի կունենա մայիսի 3-ին «Նոու Կամպ» մարզադաշտում։
Չեմպիոնների լիգայի` երկու իսպանական գրանդերի միջև կայացած կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը Ինյեստան բաց էր թողել վնասվածքի պատճառով։
armsport.am