Իսպանիայի Լա լիգայի հերթական տուրում ետ չմնալով իր սկզբունքային մրցակցից՝ Ռեալից, պարտություն կրեց նաև Բարսելոնան: Կատալոնյան ակումբի մրցակիցը Ռեալ Սոսյեդադն էր և չնայած Բարսելոնայի ֆուտբոլիստները կարողացան առաջինն առաջ անցնել հաշվի մեջ, այնուամենայնիվ, հետագայում, ընդունեցին երկու գոլ և պարտություն կրեցին 2-1 հաշվով: Հարկ է նշել, որ Բարսելոնան, ինչպես և Ռեալը, հանդես եկավ ոչ մարտական կազմերով: