Իսպանական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան արգելել է իր խաղացողներին շփվել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ մինչև այս մրցաշրջանի վերջին «կլասիկոյի» ավարտը, հայտնում է championat.ru-ն՝ հղում կատարելով Marca-ին։
Վերջին հանդիպումը «Բարսայի» և «Ռեալի» միջև կկայանա մայիս 3-ին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպման շրջանակներում։
Գվարդիոլան դիմում է այդպիսի քայլերի, որպեսզի իր սաներին ոչինչ չխանգարի կենտրոնանալ հավերժական հակառակորդի հետ կայանալիք հանդիպման վրա։
armsport.am