Բարսելոնայի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին պատրաստ է դուրս գալ խաղադաշտ՝ Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրի՝ Ռեալ Սոսյեդատի հետ կայանալիք հանդիպմանը, տեղեկացնում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Մեսսին մկանային փոքր վնասվածք էր ստացել Ռեալի հետ կայացած վերջին հանդիպմանը և Sport-ը տեղեկացրել էր, որ նա հաստատ չի մասնակցի Ռեալ Սոսյեդատի հետ հանդիպմանը: Սակայն արգենտինացին հասցրել է արագ վերականգնվել և հանդիպմանը նրա մասնակցության նպատակահարմարության վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի Պեպ Գվարդիոլան:
Gol-bet.com