Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն իր կարծիքն է արտահայտել ՉԼ-ի կիսաեզրափակչի՝ Ռեալ-Բարսելոնա դիմակայության վերաբերյալ: Դել Բոսկեն համաձայն չէ Մոուրինիոյի արտահայտած այն մտքի հետ, թե եզրափակիչ դուրս գալու հնարավորությունները Ռեալը կորցրել է:
«Իհարկե, Բարսելոնան կարևոր քայլ կատարեց, սակայն երկու խաղերից բաղկացած դիմակայության ելքը դեռևս վճռված չէ, քանի որ առջևում պատասխան հանդիպումն է: Ռեալը պարտավոր է փորձել իր օգտին լուծել եզրափակիչ դուրս գալու հարցը, չնայած այն բանին, որ առաջին խաղում Բարսան ավելի լավ էր խաղում: Ոչ ոք, ոչինչ չի կարող 100%-ով վստահ ասել՝ պատասխան հանդիպումից առաջ: Ինչ վերաբերում է Մոուրինիոյի խոսքերին, թե ՈՒԵՖԱ-ն գործում է Բարսելոնայի օգտին, ապա ես այդ հարցում ոչինչ չեմ կարող ասել»,- մեջբերում է Դել Բոսկեի խոսքերը AS-ը:
Gol-bet.com