Չեմպիոնների լիգայի Ռեալ - Բարսելոնա առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը դիտել է 12,5մլն հեռուստադիտող: Sovsport.ru-ի տեղեկացմամբ` սա երկրորդ ցուցանիշն է կլասիկոների պատմության մեջ:
Տարբեր իսպանական հեռուստաընկերություններով այս խաղը դիտել է 12 550 000 մարդ, ինչը կազմել Իսպանիայում այդ ժամանակահատվածում հեռուստացույց դիտող բնակչության 63,6%-ը: Մադրիդում մրցավեճը դիտել է հեռուստադիտողների 72,3-ը, իսկ Կատալոնիայում` 71,3-ը: