Բարսելոնայի հարձակվող Դավիդ Վիլյան Մադրիդի Ռեալի հետ կայացած հանդիպումից հետո պատասխանել է լրագրողների հարցերին, հաղորդում է football.ua-ն:
Մաքուր կարմիր քարտ էր: Եթե դուք կոպիտ խախտումներ եք թույլ տալիս, ապա պարտավոր եք պատասխան տալ դրա համար, - ասել է Վիլյան:
Բավական բարդ խաղ ստացվեց: Այժմ մենք պետք է կենտրոնանանք պատասխան հանդիպման վրա, քանի որ մեզ բարդ 90 րոպեներ են սպասվում:
Մենք արժանի հաղթանակ տոնեցինք առաջին կիսաեզրափակչում: Մեզ հաջողվեց ցուցադրել մեր ֆուտբոլը, ինչն էլ լավ արդյունք ապահովեց: Մենք պարզապես ավելի ուժեղ էինք:
armsport.am