Մեծ է հավանականությունը, որ «Բարսելոնայի» կադրային կորուստներ պատճառով կատալոնացիների կիսապաշտպան Խավյեր Մասկերանոն «Ռեալի» հետ առաջին կիսաեզրափակիչը կսկսի կենտրոնական պաշտպանությունից: Ինքը' արգենտինացին, խոստովանել է, որ այդպիսի հեռանկարն իրեն չի շփոթեցնում:
Խոսեպ Գվարդիոլան չի կարող հույսը դնել Ադրիանոյի, Մաքսվելի և Էրիկ Աբիդալի վրա: Սպասվում է, որ Կառլես Պույոլը ձախ եզրում տեղ կզբաղեցնի, քանի որ հենակետային կիսապաշտպան Մասկերանոն պաշտպանության կենտրոնում տեղ կզբաղեցնի:
«Նախկինում ես արդեն խաղացել եմ այդ դիրքում թիմիս ընկերների վնասվածքների և Աբիդալի հիվանդության պատճառով: Կանեմ այն ամենն, ինչն ուժերիս սահմաններում է: Եթե մարզիչը համոզված է, որ ես կարող եմ խաղալ պաշտպանության կենտրոնում, ես ուրախությամբ կխաղամ այնտեղ: Իմ խնդիրն է թիմին օգնել: Բոլորովին վերջերս «Ռեալին» պարտվեցինք երկրի գավաթի եզրափակչում, բայց հիմա մեզ այլ մակարդակի դիմակայություն է սպասվում»,-Մասկերանոյի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: