-Ես կուզեի, որ ավելի շատ ֆուտբոլի մասին խոսվեր,-այսպես սկսեց իր մամուլի ասուլիսը Բարսելոնայի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն` պատասխանելով Գվարդիոլայի հասցեին Ժոզե Մոուրինյոյի հայտարարությանը:
Շաբաթ օրը Գվարդիոլան հիշեցրել էր, որ մրցավար ՈՒնդիանո Մալյենկոն չէր
հաշվել Պեդրոյի խփած գոլը փոքրիկ խաղից դուրս վիճակի համար, որը շատ դժվար
էր նկատել առանց կրկնապատկերի: Այդ խոսքերը շատ ցավոտ էր ընդունել
մրցավարներին քննադատելու վարպետ Ժոզե Մոուրինյոն:
-Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ նկատի ուներ մարզիչը: Դա բոլորովին
տարբերվում է նրանից, թե իչպես են Մադրիդում այդ խոսքերը մեկնաբանում:
Նրանք բոլորովին այլ բան են ուզում հասկանալ,-ասել է Մասկերանոն:
-Ինձ անհանգստացնում է այն, որ անընդհատ խոսվում է ոչ ֆուտբոլի մասին:
Խաղում են Մադրիդը և Բարսան, սա պատմական կիսաեզրափակիչ է, բայց անընդհատ
խոսվում է այլ բաների մասին, այլ ոչ թե ամենակարևորի: Ցավալի է:
Այնուհետև Բարսայի կիսապաշտպանը նշեց, որ գավաթային խաղը ոչ մի կերպ չի
ազդի թիմի ոգու վրա.«Մեր հավատն անկոտրում է: Սխալ է թիմին գնահատելը միայն
մեկ խաղով: Մենք ամբողջ մրցաշրջանի ընթացքում ամեն ինչ բավական լավ ենք
արել: Մեզ իրարից շատ տարբեր հանդիպումներ են սպասում»:
Ասուլիսի վերջում արգենտինացին նշեց, որ հարկավոր է ավելի հաջող
գործել.«Հարկավոր է ուշադիր խաղալ և դուրս գալ եզրափակիչ: Պետք է խաղանք
այնպես, ինչպես Վալենսիայում երկրորդ խաղակեսում: Առաջին խաղակեսում մենք մեր խաղը չխաղացինք և քիչ էինք վերահսկում գնդակը»: