Գերմանացի մրցավար Վոլֆգանգ Շտարկը,
որը կդատի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումը Մադրիդի «Ռեալի» և
«Բարսելոնայի» միջև, ասել է, որ հիանում է կատալոնացիների հարձակվող Լիոնել
Մեսսիով, - հայտնում է championat.ru-ն՝ հղում կատարելով AS-ին:
Շտարկի խոսքերով, Մեսսին աշխարհի ուժեղագույն խաղացողներից մեկն է:
«Մեսսին պատկանում է աշխարհի լավագույն
խաղացողների թվին: Հետևել նրա խաղին շատ հաճելի է: Շատ կուզենայի ստանալ
նրա մարզաշապիկը հանդիպումից հետո: Սակայն, ենթադրում եմ, որ կգտնվեն
մարդիկ, որոնք նույնպես կցանկանան այն ստանալ», -ասել է Շտարկը: ArmSport.am
|