Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսին նոր ռեկորդ արձանագրեց իսպանական Պրեմիեր լիգայի պատմության մեջ, քանի որ դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով մեկ մրցաշրջանի ընթացքում կարողացավ խփել 50 գոլ:
50-րդ ռեկորդային գոլը, Մեսսին հեղինակեց շաբաթ օրը՝ Օսասունայի հետ խաղում, որով գերազանցեց Ֆերենց Պուշկաշի ցուցանիշը, ով մեկ մրցաշրջանի ընթացքում, մրցակիցների դարպասը կարողացել էր գրավել 49 անգամ:
Հարկ է նշել, որ Մեսսին բոլոր հնարավորություններն ունի իր ցուցանիշը բարձրացնելու համար, քանի որ դեռ ընթացքի մեջ է իսպանական Պրեմիեր լիգան, ինչպես նաև իր թիմի հետ դուրս է եկել ՉԼ-ի կիսաեզրափակիչ փուլ:
Հատկանշական է նաև, որ Մեսսին, թե Պրեմիեր լիգայում և թե Չեմպիոնների լիգայում, ներկա պահին, լավագույն ռմբարկում է՝ իր ակտիվում, համապատասխանաբար ունենալով 31 և 9 գոլ:
Մեսսին իր 50 գոլերը խփել է հետևյալ մրցաշարերում.
Չեմպիոնների լիգա - 9 գոլ (10 խաղերում)
Իսպանիայի Պրեմիեր լիգա - 31 (30)
Իսպանիայի գավաթ - 7 (7)
Gol-bet.com