«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն կարծում է, որ Իսպանիայի գավաթի եզրափակչում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունը չի լինի կապտանռնագույնների հաղթական շարքի ավարտը։
«Իհարկե, պարտությունը եզրափակչում և մեզ, և մեր երկրպագուների համար մեծ հիասթափություն է։ Պարտությունները ֆուտբոլի մի մասն են կազմում, և պետք է խոստովանենք, որ այդպիսի բաներ լինում», - El Pais-ի հետ հարցազրույցում ասել է Պիկեն։
«Սա բոլորովին էլ մեր հաղթական շարքի ավարտը չէ։ Այո, մենք չնվաճեցինք Իսպանիայի գավաթը, սակայն մենք դեռ կարող ենք նվաճել Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև հաղթել Չեմպիոնների լիգայում։ Բայց դրա համար նախ պետք է հաղթել «Ռեալին» կիսաեզրափակչում»։
«Ինձ դուր է գալիս խաղալ Սանտյագեո Բերնաբեու մարզադաշտում։ Չգիտեմ թե ինչու, բայց «Ռեալի» երկրպագուների թշնաբար տրամադրվածությունն ինձ համար մեծ շարժառիթ է։ Կան խաղացողներ, որոնք չեն կարողանում դիմանալ տրիբունաների ճնշմանը, սակայն ես նրանց թվին չեմ պատկանում», - ասել է Պիկեն։
armsport.am