Չնայած, որ Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնան» «Ռեալի» նկատմամբ ութ միավորի առավելություն ունի, կապտանռնագույնների գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «վախենում» է Չեմոպինների լիգայի կիսաեզրափակչում «Արքայական ակումբի» հետ հանդիպումից:
«Իսպանիայի գավաթի եզրափակչի 120 րոպե լարված հանդիպումից հետո մենք հանգստի ընդամենը երեք օր ունեցանք: Իսկ «Օսասունայի» հետ հանդիպումից հետո Չեմպիոնների լիգայի կիսազրափակիչն է: Այդ պատճառով մենք փորձել էինք հիմնական կազմի ավելի շատ ֆուբոլիստների հանգստի հնարավորություն տալ: Արդյունքից մենք գոհ ենք,ինչը չես ասի մնացածի մասին»,-Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Մենք պետք է հավատանք մեր ուժերին: Հաշիվը պահպանելու փոխարեն մենք համարձակ պետք է գործենք հարձակման գոտում: Սակայն «Սանտյագո Բեռնաբեուում» միշտ անհրաժեշտ է համապատասխան կենտրոնացվածությունը պահպանել և չափից շատ չշարժվել առաջ: Հակառակ դեպքում դա կարող է մեզ վրա թանկ նստել: Այնուամենայնիվ, մենք Մադրիդ ենք մեկնում դրական արդյունքի ակնկալիքով»,-ավելացրել է կատալոնացիների մարզիչը:
armsport.am