| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
19:57 Վալդես.«Ռեալի հետ խաղը կախված է լինելու մրցավարից» |
Իսպանական Բարսելոնայի դարպասապահ Վիկտոր Վալդեսը հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի Ռեալի հետ կայանալիք կիսաեզրափակիչ հանդիպումը կախված է լինելու հանդիպման մրցավարից, հաղորդում է championat.ru-ն` հղում կատարելով Marca-ին:
Իսպանիայի հավաքականի դարպասապահն, այս կերպ արտահայտելով, ակնարկել է նախորդ երկու "կլասիկոները”, որտեղ մրցավարության գործոնը, իր կարծիքով, քիչ դեր չի խաղացել:
Մենք արդեն գիտենք` ինչ կարող է տեղի ունենալ Ռեալի հետ հանդիպումներում:Բարսելոնայի ֆուտբոլիստները պետք է ընդունեն այդ փաստը: Դժվար է ասել` կհաջողվի արդյոք մեզ լիարժեք ցուցադրել մեր խաղը: Դա մեծ մասամբ կախված կլինի նաև մրցավարից: Սակայն մենք չպետք է կենտրոնանանք դրա վրա, փոխարենը պետք է պարզապես պահպանենք մեր փիլիսոփայությունը, - ասել է Վալդեսը: armsport.am
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 646 |
Ավելացրեց: M100
|
|
|
|