«Մանչեսթեր Յունայթեդը» առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է թիմի կազմն ամրապնդել «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Խավյեր Մասկերանոյով: Այս մասին գրում է sport-express.ru-ն' ըստ «Caught Offside»-ի:
Մասկերանոն «Լիվերպուլից» է տեղափոխվել «Բարսա», բայց այդպես էլ չի կարողացել տեղ նվաճել թիմի հիմնական կազմում: Կատպանռնագույնների գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ավելի հաճախ գերադասել է խաղադաշտ դուրս բերել Սերխիո Բուսկետսին: Այդպիսի իրավիճակը չէր կարող գոհացնել արգենտինացուն, ով մեկ անգամ չէ,որ հայտարարել է ակումբը փոխելու մտադրության մասին:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը ցանկանում է թիմի միջին գիծն ուժեղացնել, հատկապես որ Օուեն Հարգրիվզի առողջացման հնարավորություններն ավելի շատ են: Բացառված չէ, որ անգլիացի կիսապաշտպանը ստիպված լինի ավարտել կարիերան: «Բարսան» նախորդ տարի 22 մլն ֆունտ է վճարել Մասկերանոյի համար և հավանաբար այդքան գումար կպահանջի արգենտինացու դիմաց:
armsport.am