Իսպանիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում, սեփական հարկի տակ, Օսասունայի հետ կայանալիք հանդիպմանը նվիրված մամլո ասուլիսից հետո, Բարսելոնայի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան յուրահատուկ նվեր է ստացել կատալոնյան ակումբի երկրպագուների կողմից: Գվարդիոլան ստացել է «Gracies Pep» վերնագիրը կրող մի գիրք, որում հավաքված են Բարսելոնայի՝ տարբեր երկրների երկրպագուների շուրջ հազար հաղորդագրություններ, որոնք ուղարկվել են graciespep.cat կայքի միջոցով: Հավելենք, որ այդ գիրքը հրատարակվել է ընդհամենը 21 օրինակով և նախատեսված չէ վաճառքի համար:
Gol-bet.com
|