Իսպանիայի գավաթի եզրափակիչը այնպիսի իրադարձություն է, որին չէր կարող
ներկա չլինել Բարսելոնայի պաշտպան Պիկեի սիրելին՝ հայտնի երգչուհիի
Շակիրան:
Տեսախցիկների կողմից արձանագրվել է տրիբունաներում նստած երգչուհին, ով
բավական լարված տեսք ուներ հանդիպման ընթացքում: Ձեր ուշադրությանը ենք
ներկայացնում երկու վիդեո, որոնցում վառ արտահայտվում է ֆուտբոլասեր
Շակիրան, ով բնականաբար հանդես է գալիս իբրև Բարսելոնայի ֆան:
Հանդիպումից հետո, երգչուհին գրկել և մխիթարել է Պիկեին: