Marca. «Դա պարզապես մեկ խաղ չէ»
Մադրիդյան Marca-ն իր գլխավոր էջին ունի Գավաթը, իսկ նրա վրա հայելանման պատկերված է Մոուրինիոն, իսկ կողքին գրված է «Մուրինիո, դրա համար են քեզ բերել»: Հանդիպման վերաբերյալ հոդվածում մասնավորապես գրված է. «Օրը եկել է: Վերջ, Մադրիդի Ռեալն ու Բարսելոնան մրցակցում են տիտղոսի համար, որը առաջինն է այս մրցաշրջանի համար: Դա պարզապես մեկ խաղ չէ: Դա մի հնարավորություն է Ռեալի համար, որպեսզի փոխի իրերի դասավորությունը»:
AS. «Դարի գավաթը»
As-ն իր գլխավոր էջը կրում է «La Copa del siglo» (Դարի գավաթը) վերնագիրը: Ձախից պատկերված է Մեսսին, իսկ աջից՝ Ռոնալդոն, որոնց մեջտեղում Արքայական Գավաթն է: Հանդիպման վերաբերյալ հոդվածում մասնավորապես գրված է. «Այսօր միայն մեկը կարող է հաղթել: Դա մի հանդիպում է, որ ավելի է քան խաղը և ավելի՝ քան գավաթային եզրափակիչը: Գիշերը կարող է լինել շատ երկար և այն կարող է տևել շատ օրեր: Առաջին «Կլասիկոն» չի լուծել տարակուսանքները, քանի որ ոչ-ոքին երկու կողմերի համար էլ գոհացուցիչ է եղել»:
Sport. «Առա՛ջ, Բարսա, Գավաթն ենք ցանկանում»
Կատալոնյան Sport-ն էլ իր հերթին, ինչպես հակառակն արել էր մադրիդյան Marca-ն, Բարսելոնային անում է հետևյալ կոչը. «Առա՛ջ, Բարսա, Գավաթն ենք ցանկանում», որը գրված է Արքայական գավաթի վրա: Հոդվածում նշվում է, որ Բլաուգրանայի շատ երկրպագուներ են մեկնել Վալենսիա՝ երկրորդ տիտղոսի երազանքով, հույս ունենալով, որ իրենց սիրելի թիմը, ինչպես 2009 թ., կհաղթի բոլոր մրցաշարերում:
El Mundo Deportivo. «Forca Barca2»
Վերջապես, El Mundo Deportivon, գլխավոր էջում պատկերել է Մեսսիին և Արքայական գավաթը՝ ունենալով «Forca Barca2» վերնագիրը: Ինչպես այս լրատվամիջոցը, այնպես էլ Sport-ը, Բարսելոնայի համար՝ Լա Լիգան համարում են նվաճված և իբրև երկրորդ քայլ դիտում են Իսպանիայի գավաթում հաջողության հասնելը:
Gol-bet.com
Նոր մի ուրախալի նորություն պարզվեց: Հայաստանի հանրային հեռուստատեսությունը գնել է այսօր կայանալիք կլասիկոն ցուցադրելու իրավունքները: Այսպիսով Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունը մեզ բացառիկ հնարավորություն է ընձեռում դիտել այս ֆանտաստիկ հանդիպումը:Հիշեցնենք, որ խաղը կսկսվի 00:30 (Երևանի ժամանակով):