Բարսելոնայի կիսապաշտպան Անդրես Ինիեստան կանոնավոր կմասնակցի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Ռեալի հետ կայանալիք առաջին հանդիպմանը: ՈւԵՖԱ-ի կայացրած որոշումը դրական է եղել Բարսելոնայի համար, քանի որ Ինիեստան չի որակազրկել ևս մեկ խաղով, որի վտանգը կար:
Որակազրկման պատճառ կարող էր հանդիսանալ այն, որ կարծիք կար, թե Ինիեստան, Դոնեցկի Շախտյորի հետ, ՉԼ-ի քառորդ եզրափակչի առաջին հանդիպման ժամանակ (5-1), դիտավորյալ էր ստացել քարտ արժանացել, որպեզի առաջիկա խաղերում «կախված» չլինի դեղինից:
Հավելենք, որ Բարսելոնան դիմել էր ՈՒԵՖԱ-ին և մատնանշել Ռեալի ֆուտբոլիստներ Խաբի Ալոնսոյի և Սերխիո Ռամոսի՝ Այաքսի հետ կայացած հանդիպման ժամանակ արձանագրված նմանօրինակ դրվագները, որոնց դեպքում որակազրկում չկիրառվեց, այ նրանք տուգանվեցին:
Gol-bet.com