Բարսելոնայի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, Իսպանիայի գավաթի եզրափակչի՝ Ռեալի հետ կայանալիք հանդիպումից առաջ հայտարարել է, որ իրեն չի զարմացրել Լա Լիգայի 32-րդ տուրի հանդիպման՝ Արքայական ակումբի կազմը: «Այդ հանդիպմանը, Ռեալի կազմը մեզ համար բացահայտում չէր: Սակայն խոսքը մի թիմի մասին է, որն ունակ է հանդես գալ տակտիկական տարբեր կառուցվածքներով: Երկրի Գավաթի եզրափակիչ հանդիպմանը, հինգ րոպեի ընթացքում պարզ կլինի, թե ինչի է կոչված մեր մրցակիցը: Մենք քննարկել ենք նախորդ հանդիպման մեր դրական և բացասական կողմերը: Ինչպես էլ որ խաղա մրցակիցը, մենք կախված կլինենք միայն մեր խաղից: Սակայն դա եզրափակիչ է, որում ամեն ինչ կարող է պատահել: Իրար հետ են հանդիպում երկու շատ ուժեղ թիմեր»,- մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը Marca-ն: Gol-bet.com
|