Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ապրիլի 20-ին, Իսպանիայի գավաթի
եզրափակիչում, Ռեալի հետ կայանալիք հանդիպմանը, Բարսելոնայի դարպասը
պաշտպանելու է Խոսե Մանուել Պինտոն:
Նշվում է, որ Պինտոյի թեկնածության հարցում, Գվարդիոլան անդրդվելի է,
քանի որ վերջին երեք տարիների ընթացքում կայացած գավաթային բոլոր խաղերում,
դարպասի պաշտպանությունը վստահել է նրան և չի ցանկանում խախտել
ավանդույթը:
Հավելենք, որ Պինտոն մասնակցել է 14 հանդիպման և բաց է թողել յոթ գնդակ: Gol-bet.com
|