| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
12:38 Ինիեստան կարող է բաց թողնել Չեմպիոնների Լիգայի առաջին կիսաեզրափակիչը |
Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ Բարսելոնա - Շախտյոր հանդիպման տեսուչը դիմում է ներկայացրել ՈՒԵՖԱ` խնդրելով ևս մեկ խաղով որակազրկել Բարսելոնայի կիսապաշտպան Անդրես Ինիեստային: Այս դիմումի պատճառը հանդիսացել է Ինիեստայի կողմից միտումնավոր դեղին քարտ ստանալը: ՈՒԵՖԱ-ի տեսուչը գտնում է, կիսապաշտպանը միտումնավոր կերպով է դեղին քարտ ստացել, որպեսզի չեղարկի իր դեղին քարտերը կիսաեզրափակիում Մադրիդի Ռեալի դեմ խաղերից առաջ: Բարսելոնայի ղեկավարությունն արդեն պատրաստել և ՈՒԵՖԱ է ուղարկել իր դիմումը` պահանջելով չկիրառել այդպիսի խիստ պատիժ Ինիեստայի նկատմամբ: Վերջնական որոշումը կկայացվի չորեքշաբթի օրը:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 633 |
Ավելացրեց: Barcamaniac
|
|
|
|