«Բարսելոնայի» հարձակվող Բոյան Կրկիչը, որը ծնկի վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի «Ալմերիայի» դեմ խաղում, ամենայն հավանականությամբ կվերականգնվի մինչև մրցաշրջանի ավարտը: Ավելի վաղ ենթադրվում էր, որ հարձակվողը բաց կթողնի մնացած հանդիպումները: Կրկիչի վերադարձն ակնկալվում է մայիսի 15-ին, երբ «Բարսելոնան» կխաղա «Դեպորտիվոյի» հետ: