«Բարսելոնայի» պաշտպան Կառլես Պույոլը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի Իսպանիայի գավաթի եզրափակչի' «Ռեալի» դեմ խաղին, որը կայանալու է ապրիլի 20-ին Վալենսիայում: Ինչպես հաղորդում է «Marca»-ն, ֆուտբոլիստն ընդհանուր խմբում է մարզվում:
Հիշեցնենք, որ Պույոլը ծնկի մկանի վնասվածք էր ստացել երկրի առաջնության 32-րդ տուրի «Ռեալի» հետ խաղի (1:1) ժամանակ: armsport.am
|