«Ռեալի» պաշտպան Մարսելոն պատմել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Դանիել Ալվեշին, որ ինքը դիմել է սիմուլյացիայի Իսպանիայի առաջնության «Բարսելոնայի» հետ հանդիպման ժամանակ, և որի համար «Բարսայի» դարպասին 11 մետրանոց էր նշանակվել։
Հանդիպումում, որը կայացել է ապրիլի 16-ի լույս 17-ին, «Բարսելոնան» 53-րդ րոպեին առաջ է անցել հաշվի մեջ, այն բանից հետո, երբ Լիոնել Մեսսին իրականացրել է 11 մետրանոց հարվածը։ 82-րդ րոպեին մրցավարը Մարսելոյի հետ պայքարում խախտում է արձանագրել և 11 մետրանոց հարված նշանակել «Բարսայի» դարպասին։ Քրիշտիանու Ռոնալդուն 11 մետրանոց հարվածով հավասարեցրել է հանդիպման հաշիվը, որը և ավարտվել է ոչ ոքի (1:1):
Ալվեսի խոսքերով, Մարսելոն պատմել է իրեն, որ իրականում ոչ մի խախտում էլ չի եղել։ «Ռեալի» ֆուտբոլիստը խոստովանել է «Բարսելոնայի» խաղացողին, որ ինքը դիմել է սիմուլյացիայի, որպեսզի կարողանա ազդի հանդիպման արդյունքի վրա։
Armsport.am