«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իսպանական "Marca" թերթի հետ հարցազրույցում խոստովանել է, որ կցանկանար Չեմպիոնների լիգայի եզրափակչում հանդիպել գերմանական «Շալկե-04» -ի հետ։ Գվարդիոլայի խոսքերով, դա պայմանավորված է նրանով, որ «Շալկեի» կազմում հանդես է գալիս նրա ընկեր Ռաուլը։
«Ես կցանկանայի դուրս գալ եզրափակիչ և հաղթել «Շալկեին»։ Հատկապես այն պատճառով, որ այդ թիմի կազմում խաղում է Ռաուլը։ Հաղթելով նրան՝ ես հերթական անգամ տհաճություններ կպատճառեմ մադրիդցիներին։ Իհարկե, Ռաուլն իմ ընկերն է, սակայն ափսոս, որ նա չի ծնվել Բարսելոնայում», -Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում championat.ru-ն:
armsport.am