Բարսելոնայի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, Ռեալի հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել է, որ գոհ է արձանագրված արդյունքից:
«Արտագնա ոչ-ոքին կարող եմ համարել շատ լավ արդյունք, քանի որ Ռեալը շատ ուժեղ թիմ է: Երբ մենք առաջ էինք հաշվի մեջ, պետք էր սրությամբ գործեինք մրցակցի դարպասի մոտ: Մենք ցանկանում էինք տիրել դաշտի կենտրոնին, և ստեղծել ազատ գոտիներ հարձակման գծում: Այժմ մենք փորձելու ենք հաղթանակի հասնել առաջնության մնացած հանդիպումներում: Մենք դեռ չեմպիոն չենք դարձել»,- մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը Marca-ն: