Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում չորս մասնագետի կարծիք՝ այսօր կայանալիք Ռեալ-Բարսելոնա հանդիպման վերաբերյալ:
Վիսենտե Դել Բոսկե (Իսպանիայի հավաքականի մարզիչ). «Կպարտվի այն թիմը, որը կկորցնի զգոնությունը: Ռեալը վրա ազդեցություն չի ունենա նախորդ հանդիպմանը գրանցված հաշվիվը: Հանդիպմանը ելքի վրա կարևոր դեր կունենան Մեսսին և Ռոնալդուն»:
Ֆաբիո Կապելլո (Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ). «Շատ դժվար հանիպում է, որում ոչ Ռեալը և ոչ էլ Բարսելոնան չունեն առավելություն: Բարսելոնան կորուստներ ունի պաշտպանությունում, քանի որ բացակայում են Պույոլն ու Աբիդալը, իսկ Ռեալում կան ֆուտբոլիստներ, որոնք կարող են դարպասը գրավել ամեն կողմից»:
Ռադոմիր Անտիչ (Սերբիայի հավաքականի նախկին մարզիչ, ժամանակին գլխավորել է նաև Մադրիդի Ռեալը). «Կարծում եմ, որ կհաղթի Բարսելոնան, քանի որ խաղում է ամբողջական ֆուտբոլ: Մյուս կողմից՝ Ռեալը խաղն ավելի շատ հիմնվում է ֆուտբոլիստների անհատական գործողությունների վրա»:
Խրիստո Ստոիչկով (Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստ). «Ինչ ասես մի խաղի մասին, երբ առաջնության ելքն արդեն որոշված է: Մոուրինիոն հիանալի մարզիչ է, սակայն կարծում եմ, որ Բարսելոնան ունի ավելի լավ թիմ և ֆուտբոլիստներ»:
Gol-bet.com