Իսպանական Բարսելոնայի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ Մադրիդի Ռեալը համարվում է ազգային առաջնության 32-րդ տուրի շրջանակներում կայանալիք Էլ կլասիկոյի ֆավորիտը, հաղորդում է Marca-ն:
Ես միշտ լավ կարծիք եմ ունեցել Ռեալի մասին: Ներկա պահին այդ թիմն ավելի վտանգավոր է, քան Կամպ Նոուում կայացած առաջին հանդիպումից առաջ: Կարծում եմ, որ մեր մրցակիցը համարվում է այս հանդիպման ֆավորիտը: Եթե մենք պարտվենք այս հանդիպմանը, ապա երկրի չեմպիոնի կոչման համար մղվող պայքարը կսկսի նոր ուժով զարգանալ: Մադրիդցիները գերազանցում են մեր ֆուտբոլիստներին, քանի որ ավելի շատ են հարվածում մեր դարպասին: Բացի դրանից, նրանք ավելի արագ են և ֆիզիկապես ավելի լավ պատրաստված: Ռեալի” խաղացողները շատ լավ են օգտագործում ազատ գոտիները և կարողանում են շատ արագ հասնել հակառակորդի դարպասին, - ասել է Գվարդիոլան:
Ինչ վերաբերում է Կառլես Պույոլի մասնակցությանը, գլխավոր մարզիչն ասել է. "Մեր պաշտպանության գոտին ունի Կառլես Պույոլի կարիքը: Սակայն նա դեռ շատ քիչ է աշխատել: Ամեն դեպքում Պույոլն արդեն ցավեր չի զգում, և խաղի օրը մենք վերջնական որոշում կկայացնենք: