Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն իր կարծիքն է արտահայտել առաջիկա «Կլասիկո»-ի վերաբերյալ: Նա գտնում է, որ այս խաղում չի կարող լինել այնպես, ինչպես եղավ «Նոու Կամպ» մարզադաշտում, երբ կատալոնյան ակումբը 5-0 հաշվով առավելության հասավ իր անհաշտ մրցակցի նկատմամբ:
«Չեմ կարծում, որ այս խաղում կարող է կրկնվել 5-0 հաշիվը: Ինչ վերաբերում է թիմերի խաղաոճին, պետք է նշեմ, որ Բարսան սիրում է երկար և համբերատար խաղարկել գնդակը, իսկ Ռեալը դավանում է արագ խաղ և փոքր-ինչ ռիսկի է դիմում: Չորս իսպանական «Կլասիկո», դա ֆուտբոլային իսկական տոն է»,- մեջբերում է Վիսենտե դել Բոսկեի խոսքերը Marca-ն:
Gol-bet.com