| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
15:07 Չավի.«Կլասիկոյից առաջ Բարսելոնան հիանալի մարզավիճակում է» |
Իսպանական Բարսելոնայի կիսապաշտպան Չավի Էրնանդեսը AS-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Մադրիդի Ռեալի հետ կայանալիք կլասիկոյից առաջ կատալոնացիները հիանալի մարզավիճակում են:
Սակայն Չավին ընդգծել է նաև մարզական բախտի կարևորությունը: Հիշեցնենք, որ մադրիդցիներն ու կապտանռնագույնները ազգային առաջնության շրջանակներում հանդիպելու են ապրիլի 16-ին:
Ռեալի հետ խաղից առաջ թիմը շատ լավ մարզավիճակում է: Մենք բոլորովին չենք հոգնել: Մեր ֆուտբոլիստները կարող են միևնույն արագությամբ խաղալ ողջ հանդիպմանը ընթացքում, այդ իսկ պատճառով ես մտածում եմ, որ առաջնության որոշիչ փուլում Բարսան կարող է արժանի խաղ մատուցել: Մենք պատրաստ ենք հաղթել Ռեալին, պարզապես մեզ հարկավոր կլինի նաև մարզական բախտ, - հայտարարել է Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը:armsport.am
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 627 |
Ավելացրեց: M100
|
|
|
|