Ռեալ Մադրիդ-Բարսելոնա.Շատ հետաքրքիր խաղեր են սպասվում
Ինչպես արդեն հայտնի դարձավ Բարսելոնան ու Ռեալ Մադրիդը 2 շաբաթների ընթացքում կհանդիպեն 4 անգամ:Իսկական ֆուտբոլային հրավառություն է մեզ սպասվում թե Բարսելոնայի ու Ռեալի երկրպագուների,թե սովորական ֆուտբոլասերների համար:Վերջերս Բարսելոնայի լեգենդ Յոհան Կրոյֆը հայտարարեց,որ Բարսելոնային պետք է հաղթել 2 խաղերում`Իսպանիայի Գավաթում և Չեմպիոնների Լիգայի պատասխան խաղում(ըստ Կրոյֆի` Բարսելոնան այդ հաղթանակներից հետո 3 գավաթների հարցը կլուծի):Չնայած Կրոյֆի ասածներին`Բարսելոնայի երկրպագուները միայն ցանկանում են տեսնել իրենց թիմի հաղթանակը բոլոր 4 խաղերում:Բարսելոնան մեզ սովորացրել է հաղթանակների,նույնիսկ շատ մեծ հաղթանակների,այդ իսկ պատճառեվ ոչ մի Բարսելոնայի երկրպագու չի մտածում նույնիսկ հնարավոր ոչ-ոքիի մասին:
Բարսելոնայի կորուստների քանակը գերազանցում է Ռեալ Մադրիդի կորուստների քանակին:Եթե Մադրիդի Ռեալում առաջին խաղին չի կարող մասնակցել միայն Արբելոան,ապա Բարսելոնայում միանգամից երեք շատ կարևոր ֆուտբոլիստներ չեն մասնակցի խաղին.Պույոլը,Աբիդալը և Մասկերանոն:Պույոլի վնասվածքը արդեն շատ է անհանգստացնում Բարսելոնայի երկրպագուներին,հնարավոր է նա միայն Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչներում կարողանա օգնել Բարսելոնային Ռեալի դեմ խաղերում:Աբիդալի հարցում ամեն-ինչ պարզ է,դժվար թե նա կարողանա խաղադաշտ դուրս գալ այս մրցաշրջանում:Իսկ Մասկերանոն Ալմերիայի հետ խաղում հինգերորդ դեղին քարտը ստանալու պատճառով բաց կթողնի Մադրիդի Ռեալի հետ առաջին հանդիպումը:
Հավանաբար կազմը կունենա այսպիսի տեսք`դարպասապահը ամենայն հավանականությամբ կլինի Վալդեսը, պաշտպանության կենտրոնում կխաղան Պիկեն ու Բուսկետսը,եզրերում կգործեն Ալվեսը ու Մակսվելը,կիսպաշտպանությունում`Կեյտան,Չավին,Ինիեստան,իսկ հարձակվողական սուպեռ եռյակը կկազմեն Պեդրոն,Մեսսին և Դավի Վիլյան:
Իսպանական ֆուտբելային կայքերում մի ավանդույթ կա,ամեն Էլ Կլասիկոյից առաջ կայքի ինչ-որ մասում տեղադրվում է մի սարք,որը ցույց է տալիս,քանի օր,ժամ,րոպե և վարկյան է մնացել խաղին:Սպասենք խաղերին և հույս ունենանք,որ այդ խաղերում Բարսելոնան շատ գեղեցիկ և տպավորիչ հաղթանակների տոնի: