Դոնեցկի Շախտյորի բրազիլացի ֆուտբոլիստներ Վիլիանն ու Դուգլաս Կոստան
հայտարարել են, որ հիանում են Բարսելոնայի խաղով, տեղեկացնում է AS-ը:
Նրանք դեմ չեն հանդես գալ իսպանական գրանդի կազմում:
«Բարսելոնայում հանդես գալը՝ երազանքի իրականացում կլիներ: Այն աշխարհի
լավագույն ակումբն է և ունի բոլոր նախադրյալները, որպեսզի դուրս գա ՉԼ-ի
եզրափակիչ»,- նշել է Վիլիանը:
«Իհարկե, կցանկանայի հագնել Բարսելոնայի մարզաշապիկ: Բոլոր մեծ
ֆուտբոլիստները երազում են այդ թիմում խաղալու համար»,- իր հերթին նշել է
Դուգլաս Կոշտան:
Gol-bet.com
|