«Շախտյորի» հետ երկու խաղում «Բարսելոնայի» փորձառու հարձակվող Դավիդ Վիլյան չի խփել ոչ մի գոլ: Խաղից հետո նա մեկնաբանել է հանդիպումը:
-Մենք դուրս եկանք կիսաեզրափակիչ, հիմա կարելի է մտածել առաջնության մասին: Շաբաթ մեզ «Ռեալի» հետ հանդիպումն է սպասվում, բայց ամեն ինչ քայլ առ այլ կարվի: «Սանտյագո Բեռնաբեոում» լուրջ մրցակցություն է սպասվում:
-Այսօրվա հաղթանակը կարևո՞ր էր թիմի համար:
-Կարծում եմ, որ դա շատ կարևոր քայլ էր մեր ակումբի և երկրպագուների համար:
-Դուք «Բարսելոնան» համարո՞ւմ եք Եվրոպայի լավագույն թիմը:
-Չի կարելի այդպես ասել: Յուրաքանչյուր երկրպագուի համար իր թիմը լավագույնն է: Ես համոզված եմ, որ մեր երկրպագուներն ուրախ են այսօրվա արդյունքի համար և մեզ համարում են ամենաուժեղը:
-Դուք արդեն մտածե՞լ եք ապագա մրցակիցների համար:
-Դե առայժմ մեզ համար ամեն ինչ հաջող է դասավորվում: Հետագան էլ կտեսնենք: Հուսով ենք' հետագայում էլ ամեն ինչ բարեհաջող կլինի:
armsport.am