| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
18:34 Գվարդիոլա. Արդեն 3 տարի է` ես Շախտյորի մոլի երկրպագուն եմ |
"Բարսելոնայի” գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Դոնեցկում կայացած Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ հանդիպումից հետո (1:0) հայտարարել է, որ հիանում է "Շախտյորի” ելույթներով: "Արդեն 3 տարի է` ես ուկրաինական ակումբի մոլի երկրպագուն եմ և կողմնակիցը: Այդ թիմը տարեց տարի ուժեղացնում է իր խաղը: Այդ իսկ պատճառով ես հույս ունեմ, որ հաջորդ մրցաշրջանում մենք նրանց հետ չենք հանդիպի: "Շախտյորը” միշտ տպավորիչ խաղ է ցուցադրում: Ինձ դուր եկան այդ թիմի գործողությունները նաև Բարսելոնայում կայացած առաջին խաղում: Դուք հարցնում եք` կկարողանայի՞ արդյոք ես աշխատել "Շախտյորում” պայմանագրիս ավարտից հետո: Ոչ, Լուչեսկուն հավերժ է”, - Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում "Շախտյորի” պաշտոնական կայքը:armsport.am
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 663 |
Ավելացրեց: M100
|
|
|
|