Այսօր Դոնեցկի «Դոնբաս Արենա» մարզադաշտում
կկայանա Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի «Շախտյոր» - «Բարսելոնա»
հանդիպումը: Հիշեցնենք, որ առաջին խաղում Միրչա Լուչեսկուի սաները 1-5 հաշվով ջախջախիչ պարտություն կրեցին, այսպիսով դոնբասյան ակումբը փաստորեն չի կարող հաջորդ փուլի ուղեգիր նվաճել:? Այս խաղում «հանքափորներին» չեն կարող օգնել Ռազվան Ռացը (որակազրկված է), Դմիտրի Չիգրինսկին, Ալեքսանդր Կուչերը, Ալեքսանդր Չիժովը վնասվածքներ ունեն: Հարցականի տակ է Լուիս Ադրիանոյի և թիմի ավագ Դարիո Սռնայի մասնակցությունը: Իսկ «կապտանռնագույնների» կազմից վնասվածքների պատճառով կբացակայեն Կառլես Պույոլը, Բոյան Կրկիչը և Էրիկ Աբիդալը, որակազրկված է Անդրես Ինիեստան:Թիմերի նախնական կազմերը.marca.es «Շախտյոր». Պյատով – Կոբին, Ռակիցկի, Կրիվցով, Շևչուկ – Մխիթարյան, Հյուբշման – Դուգլաս Կոստա, Վիլիան, Ժադսոն – Լուիս Ադրիանո«Բարսելոնա». Վալդես– Մաքսվել, Միլիտո, Պիկե, Ադրիանո – Կեյտա, Մասկերանո, Ալկանտարա – Աֆելայ, Վիլյա, Պեդրոgoal.com «Շախտյոր». Պյատով – Կոբին, Իշչենկո, Ռակիցկի, Շևչուկ – Մխիթարյան, Հյուբշման – Դուգլաս Կոստա, Ժադսոն, Վիլիան – Լուիս Ադրիանո«Բարսելոնա». Վալդես– Ադրիանո, Պիկե, Միլիտո, Մաքսվել – Խավի, Բուսկետս, Կեյտա – Մեսսի, Վիլյա, ԱֆելայEurosport «Շախտյոր». Պյատով – Կոբին, Ռակիցկի, Կրիվցով, Շևչուկ – Մխիթարյան, Հյուբշման – Դուգլաս Կոստա, Վիլիան, Ժադսոն – Լուիս Ադրիանո«Բարսելոնա». Վալդես– Մաքսվել, Միլիտո, Պիկե, Կորրեա - Մասկերանո, Տիագո, Կեյտա – Պեդրո, Վիլյա, ԱֆելայFootball.ua «Շախտյոր». Պյատով – Կոբին, Ռակիցկի, Իշչենկո, Շևչուկ – Հյուբշման, Ֆեռնանդինյո – Դուգլաս Կոստա, Ժադսոն, Վիլիան – Էդուարդո«Բարսելոնա». Վալդես– Դանի Ալվեշ, Միլիտո, Պիկե, Մաքսվել – Բուսկետս, Տիագո, Խավի – Պեդրո, Մեսսի, Վիլյա Բուքմեյքերների գործակիցները (Հ1-Х-Հ2)Պարի մատչ: 3.05 - 3.40 - 2.20Մարաֆոն: 3.20 - 3.50 - 2.32Ֆավորիտ: 3.10 - 3.50 - 2.15Խաղից առաջ.Միրչա Լուչեսկու.
Ես հուսով եմ և վստահ եմ, որ այն ֆուտբոլիստները, որոնք խաղադաշտ դուրս
կգան, այնպիսի թիմի դեմ ինչպիսին «Բարսելոնան» է կանեն իրենց ամեն ինչ,
որպեսզի հաղթանակ տոնենք: Բնականաբար, մենք շատ քիչ հնարավորություններ
ունենք, բայց պետք է փորձել գլուխը բարձր դուրս գալ այս իրավիճակից: Մենք
այս խաղում խաղալու ենք հաղթանակի համար:Մեզ այս Չեմպիոնների լիգան
շատ բան է տվել և դա կանդրադառնա մեր հետագա մասնակցության վրա: Չնայած
այն բանին, որ թիմը աստիճանաբար աճում է, ես չեմ կարող ասել, որ «Շախտյորն»
ի զորու է հաղթել Չեմպիոնների լիգայում: Ցավոք, մենք Բարսելոնում և
Լոնդոնում ցուցադրած խաղերում դեռ այն մակարդակը ցույց չտվեցինք: Դրա
պատճառը խաղացողների ցածր մակարդակը չէ, այլ այն, որ մենք վախեցանք ու
հոգեբանորեն պարտված խաղադաշտ դուրս եկանք:Այս մրցափուլում
յուրաքանչյուր խաղը ավելի բարդ է ստացվում, այդ իսկ պատճառով մենք պետք է
գործենք և առաջընթաց արձանագրենք: Մենք այսպիսի հանդիպումների փորձ
չունենք: Թե’ Լոնդոնում, թե’ Բարսելոնում մենք խաղադաշտ դուրս եկանք այն
մտքով ` մրցակիցն ուժեղ է: Սա մեզ համար դաս կլինի: Մենք այսպիսի սխալներ
այլևս չպետք է թույլ տանք»: (shakhtar.com)Խոսեպ Գվարդիոլա.
«Մենք մեր ոճով կխաղանք: Խաղի ընթացքում կերևա, թե մրցակցի դեմ ինչ ոճով
հանդես կգանք: Նորից եմ կրկնում, որ սա մարզումային հանդիպում չէ: Մեր
գլխավոր խնդիրը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալն է»:
(shakhtar.com)Յարոսլավ Ռակիցկի. «Ինիեստայի
արագ գոլը մեր պլանների վրա չազդեց: Խաղասկզբում մենք վատ չէինք խաղում,
բայց չկարողացանք օգտագործել ստեղծված գոլային պահերը: Մենք հասկացել ենք,
որ այդպիսի մրցակիցների դեմ խաղում, պետք է հանդես գալ ուժերի առավելագույն
լարումով: Շատ կարևոր է նաև գոլ բաց չթողնելը: Առաջին խաղում մենք ինքներս
էինք «օգնում» «Բարսելոնային» գոլ խփել: Այժմ մենք պետք է խուսափենք այդ
սխալներից»: (uefa.com)Լուիս Ադրիանո:
«Մենք ոչ միայն ցանկանում ենք հաղթել «Բարսելոնային», այլ մեզ այնպիսի
հաղթանակ է անհրաժեշտ, որը մեզ թույլ կտա հաջորդ փուլ դուրս գալ, այլապես
ի՞նչ իմաստ ունի խաղադաշտ դուրս գալ, եթե արդեն մտածում ես, որ ամեն ինչ
անօգուտ է:«Բարսան» մեզ սեփական հարկի տակ հաղթեց 5-1 հաշվով, իսկ
ինչու՞ մենք չհաղթենք 4-0 հաշվով: Մենք 1/8 եզրափակչում 3-0 հաշվով
հաղթեցինք «Ռոմային»: ՄԵնք 90 րոպե ունենք, վստահ եմ, որ մենք կարող ենք
հաջողության հասնել»: (sport-express.ru)Հիշեցնենք, որ «Շախտյոր» - «Բարսելոնա» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23:45 րոպեին: ArmFootball.com
|