Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի շրջանակներում, Լա Լիգայի առաջատար Բարսելոնան, սեփական հարկի տակ 3-1 հաշվով առավելության հասավ Ալմերիայի նկատմամբ: Հանդիպման առաջին գնդակը խփեցին հյուրերը (51'), սակայն չկարողացան պահպանել առավելությունը: Այդ գոլից քիչ հետո, 11 մետրանոցի իրավունք վաստակեց Վիլիան, որը հստակ իրացրեց Մեսսին, այնուհետև հաշիվը 2-1 դարձրեց Տիագո Ալկանտարեն, իսկ հանդիպման ավելացված ժամանակում դուբլ ձևակերպեց Մեսսին:
Հաղթանակ է տոնել նաև Մադրիդի Ռեալը, սակայն Բարսելոնայի հաղթանակից հետո, մրցաշարային աղյուսակում պահպանվեց առաջվա ութ միավորի տարբերությունը երկու թիմերի միջև:
Շարունակվում է նաև պայքարը լավագույն ռմբարկուի համար մղվող պայքարում: Ռոնալդուի՝ Ատլետիկ Բիլբաոյի դարպասը խփած գնդակին, Մեսսին պատասխանեց երկու գոլով, որից հետո սկսեց միանձնյա գլխավորել Պրեմիեր լիգայի ռմբարկուների ցուցակը: Արգենտինացու հաշվին այժմ գրանցված է 29 գնդակ, իսկ Ռոնալդուի՝ 28: