Բարսելոնայի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ կատալոնյան ակումբի ավագ Կառլես Պույոլը մեծ ցանկություն ունի վերադառնալ խաղադաշտ, սակայն նրա ծնկի վնասվածքը շատ լուրջ է:
«Պույոլն ամեն օր ջանք է թափում, որպեսզի շարք վերադառնա որքան հնարավոր է շուտ: Նա երկու քայլ առաջ է անում և կես քայլ՝ ետ: Սակայն մեր ակումբի բժշկական շտաբից նրան տեղեկացրել են, որ նա բավական լուրջ վնասվածք ունի: Դրա համար անհրաժեշտ է համբերությամբ զինվել»,- մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը Marca-ն:
Gol-bet.com